-
18.04.2014|
13:55
Ապրիլի 17-ին տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի հերթական նիստը, թեման հռետորական խոսքն էր: Իր փորձը երիտասարդների հետ էր կիսում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Նա ներկայացրեց խոսքի գրագիտության կարևորությունը՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի և այլ անվանի մարդկանց խոսքերը հռետորական արվեստի վերաբերյալ:
-
18.04.2014|
12:24
Կոալիցիան մեռավ: Քաղաքական ուժերն ուզում են ստանալ պորտֆելներ, բայց քաղաքական պատասխանատվությունը չկիսել: ՀՀԿ-ն մնում է միայնակ իր պարտականություններով ու պարտավորություններով: Քաղաքական այս մոդելը վաղուց սպառել էր իրեն, քանի որ, ըստ էության, երկրում իրավիճակի տերն ու որոշում կայացնողը մեկ կուսակցություն է:
-
17.04.2014|
17:35
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջին նիստը սկսեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհավորելով՝ նրա ծննդյան օրն է: Ծափողջույններով շնորհավորելով նախկին վարչապետի որդուն՝ վարչապետը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և անցավ օրակարգին:
-
17.04.2014|
15:11
ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, իսկ ՕԵԿ նախարարները` ՕԵԿ-ից: Ինչ վերաբերում է ՕԵԿ նախագահ և ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին, նա ապրիլի 25-ին հայտարարություն կանի` մնում է իր պաշտոնում, թե ոչ: Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ վեց տարիների ընթացքում կոալիցիան չի գործել:
-
16.04.2014|
12:26
Այսօր երեկոյան ժամը 20-ին տեղի է ունենալու ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստ, որից հետո տեղեկատվություն կհաղորդվի լրատվամիջոցներին՝ ՕԵԿ-ը մնում է, թե դուրս է գալիս կոալիցիայից:
-
15.04.2014|
14:40
ԲՀԿ օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց դրված չէ: Այս մասին հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Սա արվել է ի պատասխան ՀԱԿ-ի երեկվա հայտարարության, որում ասվում էր, թե «քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը»:
-
15.04.2014|
11:01
Վաղն ՕԵԿ-ը քաղաքական խորհրդի նիստ կգումարի՝ քննարկելու Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը և ՕԵԿ-ի քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր։
-
14.04.2014|
17:36
«Օրինաց երկիր» կուսակցությունը ապրիլի 16-ին քաղաքական խորհրդի նիստ կգումարի՝ քննարկելու Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը և ՕԵԿ-ի քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր:
-
14.04.2014|
16:07
Իշխանությունը հասկանալով, որ չի կարողանում հրաշալի քառյակին մասնատել, վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին` դրանով փորձելով կապել ԲՀԿ-ի ոտքերն ու ձեռքերը: Նման մեկնաբանություն է տվել «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը`Հովիկ Աբրահամյանի նշանակմանը: Մարտիրոսյանն, անշուշտ, նկատի է ունեցել Աբրահամյան-Ծառուկյան խնամիական կապը: Հայտնի է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ինքն էլ դեմ չէր յուր խնամուն վարչապետի աթոռին տեսնելուն, ավելին` կողմ էր:
-
12.04.2014|
20:20
ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիրակի՝ ապրիլի 13-ին, ժամը` 14-ին, ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա Գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 15-ին՝ ՀՀԿ Խորհրդի նիստ: Կիրակի օրը կարող է հայտարարվել Հայաստանի 13-րդ վարչապետի անունը: